Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է 1997 թվականից: Այն համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչների, գործարար համայնքի ներկայացուցիչների, որոնք քննարկում են առանցքային խնդիրներ և փորձում գտնել հնարավոր լուծումներ։
25-րդ համաժողովին, որ տեղի ունեցավ այս շաբաթ, մասնակցել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Խաչատուրյանը նաև հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ և ՌԴ նախագահները համոզմունք են հայտնել, որ երկու երկրի ռազմավարական հարաբերություններն առաջիկայում կխորանան ու կընդլայնվեն: