Ռուս-ուկրաինական ճգնաժամն աշխարհը կանգնեցրել է նոր՝ հացահատիկային ճգնաժամի առջև:
Իրար հետ հակամարտող այս երկրները միասին ապահովում էին աշխարհում սպառվող ցորենի մոտ մեկ երրորդը:
Հիմա ճանապարհները փակ են, միջազգային շուկայում գները՝ շարունակ աճող: Հայաստանը, բարեբախտաբար, դեֆիցիտ այս պահին չունի:
Հաց այդքան սիրող երկրում սպառվող ցորենի միայն մեկ երրորդն է տեղում արտադրվում, մնացածը ներկրվում է Ռուսաստանից:
44-օրյա պատերազմից հետո Արցախում հացահատիկի ցանքատարածքները կրճատվեցին: Բացը լրացնելու համար Հայաստանի Կառավարությունը փորձում է խրախուսել ցորեն մշակող գյուղատնտեսներին: Բայց երկրի վարելահողերի մոտ կեսը շարունակում է անմշակ մնալ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան