Հուլիսի 1-ից ծանր վիրավորանք հասցնելը կշարունակի պատասխանատվություն ենթադրել, բայց ոչ ՀՀ քրեական օրենսգրքով:
Ծանր վիրավորանքը քրեորեն պատժելի արարք դարձավ մոտ մեկ տարի առաջ ու արժանացավ քաղաքացիական հասարակության և ընդդիմության քննադատությանը:
Հիմա իշխանությունը որոշել է ապաքրեականացնել հոդվածը՝ հիմնավորելով փոփոխությունը ժողովրդավարացման գործընթացներով:
Գործադիրում, սակայն, վստահ են, որ մեկ տարվա ընթացքում քրեական հոդվածը բավական օգուտ է տվել:
Լրագրողական կազմակերպություններն ու իրավապաշտպանները համաձայն չեն, կարծում են՝ քրեական պատասխանատվություն ենթադրող դրույթը խիստ վիճելի ու էմոցիաների հիման վրա ընդունված որոշում էր:
Իսկ ի՞նչ է սպասում քրեական այդ հոդվածով արդեն անցնող հարյուրավոր մարդկանց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան