Հունիսի 18-ին՝ ժամը 15։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող ոչ բնակելի տան հին պատից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է թիվ 167 ոչ բնակելի տան արևմտյան հատվածի ճակատային մասից մոտ 3 քմ հատված․ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և հեռացրել պատից կախված 3 քար: