Նորք-Մարաշը մայրաքաղաքի վարչական շրջաններից հերթականն էր, որտեղ հունիսի 18-ին կազմակերպվել էր շաբաթօրյակ: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու գաղափարին, ինչպես միշտ, միացել էին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն ու տեղի բնակիչները:
Նախապես շաբաթօրյակի մասնակիցներին բաժանվել են անհրաժեշտ գործիքներ ու այլ պարագաներ:
Սանմաքրման աշխատանքների համատեքստում կենցաղային աղբից մաքրվել է խնդրահարույց 13 տարածք:
Շաբաթօրյակի ավարտին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցաններով նաև Նորք-Մարաշի փողոցներն ու բակերն են լվացվել:
Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ գործարկվել է 12 միավոր մասնագիտացված տեխնիկա: Տեղում աշխատանքների ընթացքը վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը: