Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է իրականացրել Ֆրանսիայի հրապարակում: Ընդդիմադիրները ներկայացրել են իրենց տեսլականը Հայաստանի տնտեսության, կրթության, անվտանգության և այլ ուղղությունների վերաբերյալ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարևորել է բանակի վերազինումը՝ շեշտելով, որ բանակի մարտունակության ու հեղինակության վերականգնումն իրենց համար առաջնային է:
«Հայաստան» խմբակցությունից էլ Աննա Գրիգորյանը խոսել է կրթական համակարգից: Նրա համոզմամբ՝ մանկավարժների աշխատավարձը պետք է բարձրացվի առանց ատեստավորման:
Հանրապետական Արտակ Զաքարյանի ուշադրության կենտրոնում եղել է արտաքին քաղաքականությունը:
«Արցախի խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է նա:
Հանրահավաքին հաջորդել է երթ Երևանի փողոցներով: