ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանի ընթացիկ իրավիճակին, այդ թվում` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` ընդգծելով եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական իրականացման կարևորությունը:
Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Լավրովի` Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում: