Հունիսի 18-19-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 22-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: