Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը:
Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»: