ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համանախագահելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանձնաժողովի ամբողջական կազմը՝ այստեղ: