Առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Դրանք վերաբերում են 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 4.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանը նշեց, որ ծրագրերը բոլորն ավարտված են:
«Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով:
Այսպիսով, հունվարից սկսած՝ մենք 229 ծրագրի համար արդեն 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք, ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում»,- ասաց Սանոսյանը: