ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնին:
Հարությունյանը տեղեկացրել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Արշակյանի հետ համանախագահելու է «Սթարմուս» փառատոնի աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը:
«2020 թվականին սկիզբ դրվեց փառատոնը Երևանում անցկացնելու գաղափարին: Քովիդն ու պատերազմը հետաձգեցին համաշխարհային այս փառատոնը: Բայց սեպտեմբերի 5-10-ը գիտության և արվեստի մեծերը Երևանը մի քանի օրով վերածելու են հետաքրքիր կենտրոնի, դեպի ուր ձգվելու են գիտնականներ, արվեստագետներ ու արվեստը սիրող մեր քաղաքացիները ու զբոսաշրջիկները:
Բոլորիդ աջակցությունը կարևոր է Երևանն ու Հայաստանը «Սթարմուս»-ի շրջանակներում գովազդելու համար: Տարածեք տեղեկությունները, հրավիրեք հյուրեր, դարձեք կամավոր»: