Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Արարատի մարզպետարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, Սևակի պոեզիայի սիրահարները, ավանդույթի համաձայն, այսօր այցելել են նրա հայրենի գյուղ՝ Զանգակատուն:
Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ ավտովթարից զոհվել է ականավոր բանաստեղծը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։ Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։