Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը ստորագրել են միջազգային տնտեսական, հումանիտար և զբոսաշրջային կապերի զարգացման վերաբերյալ համագործակցության հուշագիր։
Վահան Քերոբյանը նշել է, որ այս փաստաթղթի ստորագրումը կնպաստի ներդրումների փոխադարձ ներգրավմանը։
Հուշագիրը նոր քայլ կլինի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում։