ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին, Երևանում: Բարձրագույն կրթությունն ստացել է՝ ավարտելով Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան 1984-ին: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում:
Ավիացիայի ոլորտում աշխատում է 1973 թվականից:
2021 թ. օգոստոսի 13-ից մինչև 2022 թ. հունիսի 17-ն աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: