Եվրահանձնաժողովը անվանել է 12 պայման, որոնք կատարելու դեպքում խորհուրդ կտրվի Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ կարծիքը հրապարակված է ԵՀ կայքում։ Չափորոշիչների թվում առաջնային են ապաօլիգարխացումը, որը պետք է կանխի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը:
Պետք է ամրապնդել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապահովելով պատասխանատվություն և վերահսկողություն իրավապահների նկատմամբ:
Ընդունել և իրականացնել դատաիրավական բարեփոխումների թափանցիկ ու արդյունավետ ռազմավարություն, ապահովել ամբողջական և իսկապես անկախ, հաշվետու ու անաչառ դատական համակարգ:
Ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ապահովելու ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայրը:
Շտապ գործողություններ ձեռնարկել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, այդ թվում՝ բռնություն գործադրողների և սադրիչների ավելի արդյունավետ հետապնդման միջոցով:
Հաղթահարել քաղաքական բևեռացումը, ապահովել քաղաքական կուսակցությունների համագործակցությունը «Շառլ Միշելի համաձայնագրի» ոգով։