Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը մոտ 53.1 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների մասին է:
«53.1 կմ-ից 35.4 կմ-ը նախորդ՝ 2021 թվականի անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կմ-ը հիմա ենք սկսում, այս տարի կանենք, կավարտենք»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ այդ ճանապարհներից 8 կմ-ը միջպետական նշանակության են, 1.4 կմ-ը՝ հանրապետական, 8.3 կմ-ը՝ տեղական նշանակության: