Առողջապահութան նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանն աշխատանքային այցով եղել են Լոռու մարզում՝ խրախուսելու բժշկական կազմակերպություններին, որոնք մամոգրաֆիայի ազգային ծրագրի շրջանակում ապահովել էին բարձր կատարողական: Լոռու մարզի 8 բուժհաստատության հատկացվել է 12 համակարգիչ և 6 տպիչ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը մարզում, քանի որ հաջողվել է փրկել շուրջ 120 կնոջ կյանք, շուրջ 9000 կանայք հաղթահարել են վախերը և համոզվել, որ չունեն առողջական խնդիրներ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված: Կողմերը կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը:
Այսպիսով, 1.5 տարվա ընթացքում շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու մարզի բոլոր քաղաքներում՝ սպասարկելով 50-69 տարեկան ավելի քան 10 հազար կնոջ: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 846 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների:
Ուղեգրված 846 կնոջից 534-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները չեն այցելել), 138 կնոջ (1.3%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, և 121 հիվանդի տրամադրվել է մասնագիտացված բուժօգնություն: