ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Սոնա Ղազարյանի օրենսդրական նախաձեռնության շնորհիվ «Կանայք, բիզնես և օրենսդրություն-2022»
զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքերը։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 87.5: Այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշը՝ 84.1։
Հայաստանի այս տարվա ցուցանիշը նաև ավելի բարձր է 2020 թ. զեկույցի վարկանիշի համեմատ, երբ Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։ Առաջընթացը պայմանավորված է վճարվող հայրության արձակուրդի ներդրմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացվել է «Հայրության արձակուրդ» 176.1-րդ հոդվածով, ըստ որի՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։