Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը որոշում է կայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտերի վերաբերյալ:
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային շնորհել թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը, ինչպես նշել է ֆոն դեր Լայենը, այժմ պետք է քաղաքականապես միավորվի դեպի կառուցվածքային բարեփոխումներ և Եվրամիություն հստակ ուղի մշակելու համար:
«Այսպիսով, մենք խորհուրդ ենք տալիս Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, բայց, նախքան նրան թեկնածուի կարգավիճակ շնորհելը, գնահատել՝ արդյոք այդ երկիրը բավարարո՞ւմ է մի շարք պայմանների»: