Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստը:
Տեղի են ունեցել նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմերով քննարկումներ, որոնց արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Նիստից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել հայտարարությամբ:
Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին: