ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։
Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։
Քննարկմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի պետի պարտականությունները կատարող Մարիետտա Հախվերդյանը և նշված անցակետի բժիշկ-համաճարակաբանները։
ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը և սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը հրահանգել են՝ իրականացնել ուժեղացված ռեժիմով բժշկասանիտարական հսկողություն։