ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հարց ուղղեցին՝ արդյոք մտադրություն կա՞ ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու գործընթաց սկսել:
«Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, և տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել:
Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն: Քննարկումներ, այո՛, կան, բայց որոշում չկա: Մեզ մոտ քննարկվում են բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ քննարկվում է վարչական պաշտոնների հարցը ևս: