Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, արտիստի հարազատներն ու արվեստի երկրպագուները:
Թատրոնից ժողովրդական արտիստին ճանապարհել են ծափահարություններով։
Ռաֆայել Քոթանջյանը կյանքից հեռացել էր հունիսի 13-ին՝ 79 տարեկանում։