Այս եզակի էլեկտրոնային հաստոցի հեղինակը բերքաբերցի հայտնի գյուտարար Հենրիկ Արզումանյանի որդին է՝ Արգամը: Տան ընդարձակ արհեստանոցում նրա ստեղծած նման երկրորդ սարքն է՝ ավելի կատարելագործված:
Սահմանային Բերքաբեր գյուղում ստեղծարար մտքի պակաս չկա: Այս փոքր ու դյուրաշարժ գյուղտեխնիկան Արկադիայի ձեռքի գործն է․
Արկադիա Թամրազյան (Իջևան համայնքի Բերքաբեր գյուղի բնակիչ) - Առաջ մոտոներ էի պատրաստում, հետո անցա սենց տեխնիկայի, առաջին գյուղտեխնիկան 4 տարի առաջ եմ սարքել:
Զրոյից հին մեքենաների մասերը դետալ առ դետալ սկսել է հավաքել մեկ ամիս առաջ, սա նրա 5-րդ աշխատանքն է, դեռ անավարտ է: Գյուղտեխնիկան ավելի պահանջված է դարձել վերջին տարիներին՝ նոր այգիների հիմնումից հետո:
Տնից բավական հեռու իր արքայանարնջի այգու ճամփան կարճացնելու և ձեռքի գործը հեշտացնելու համար Արան էլ ստեղծեց իր գյուղտեխնիկան, արդեն 3 տարի է՝ ոչ մի անսարքություն:
Հիմա ձեռնարկել է նոր ու համարձակ մի գործ: Ոչ մեծ արհեստանոցում մաս-մաս հավաքած այս տպավորիչ մեքենան, ըստ Արայի, պատերազմի ժամանակ մարտական խնդրի, խաղաղ օրերին՝ էքստրեմալ պայմանների համար է: Գաղափարը ծագել է 44-օրյա պատերազմից հետո:
Ասում է՝ 2-3 ամսից ավարտուն տեսք կստանա: Մտադիր է ավտոցուցահանդեսի ներկայացնել:
Նրա համոզմամբ՝ սա դեռ սկիզբն է, համախոհներով շատ բանի կարելի է հասնել: