Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն աջակցել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի Կիևում՝ Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու, Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Գերմանիան կողմ է Ուկրաինայի հետ կապված դրական որոշմանը, դա վերաբերում է նաև Մոլդովայի Հանրապետությանը»,- ասել է Շոլցը։ «Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- հավելել է նա։