Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և արդարադատության նախարարի հետ: