ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել տեսչական մարմնի` Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ և Գյումրու բաժին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։