Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Կամո Մահտեսյան (Հայաստան)
Գոլեր՝ Սարկիսով, 34, Մովսիսյան, 37, Պիզելլի, 44, Իաշվիլի (11մ), 53, Մանուչարյան, 60
Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել հետևյալ ֆուտբոլիստները՝
1․ Գևորգ Կասպարով, 5․ Ռոբերտ Արզումանյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 7․ Արթուր Եդիգարյան, 8․ Մարկոս Պիզելլի, 11․ Արթուր Սարկիսով, 14․ Յուրա Մովսիսյան, 15․ Վահագն Մինասյան, 16․ Վալերի Ալեքսանյան, 17․ Արարատ Առաքելյան, 20․ Լևոն Հայրապետյան, 21․ Սամվել Մելքոնյան, 22․ Էդգար Մանուչարյան
Գլխավոր մարզիչ՝ Ռոման Բերեզովսկի
Վրաստանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել հետևյալ ֆուտբոլիստները՝
12․ Նուկրի Ռևիշվիլի, 2․ Դավիդ Իմեդիաշվիլի, 3․ Լաշա Սալուկվաձե, 7․ Լևան Ցկիտիշվիլի, 9․ Ալեքսանդր Իաշվիլի, 10․ Լևան Կոբիաշվիլի, 11․ Գիորգի Դեմետրաձե, 13․ Զուրաբ Խիզանիշվիլի, 14․ Դավիդ Սիրաձե, 19․ Ալեքսանդր Կոբախիձե, 27․ Ռատի Ալեքսիձե, 1․ Գիորգի Լոմայա, 5․ Գեորգի Ռևազիշվիլի, 15. Ալեքսանդր Շենգելիա, 16․ Բոնդո Գոցիրիձե, 17․ Միխեիլ Մազիաշվիլի, 18. Գիորգի Դումբաձե, 20․ Դավիդ Կիպիանի, 21. Իլիա Գադելիա, 22․ Գեորգի Չիկովանի, 23 Գիորգի Բոտչորմելի
Գլխավոր մարզիչ՝ Օտար Գաբելիա