ՄԱԿ-ը լրջորեն մտահոգված է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում ստեղծված իրավիճակով՝ հայտնում է Euronews-ը։
Կազմակերպությունը նշել է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ թաքնվում են ապաստարաններում՝ առանց խմելու ջրի, էլեկտրաէներգիայի և հիգիենայի միջոցների, սննդի ու դեղորայքի։
«Գործարանի տարածքից տարհանումն անհաջողության մատնվեց, և հակամարտող կողմերը միմյանց մեղադրեցին գործողությունը խափանելու համար։
Կիևն անտեսեց Լուգանսկի հսկողության տարածքում միակողմանիորեն առաջարկված մարդասիրական միջանցք բացելու առաջարկը՝ պատճառաբանելով այն կազմակերպելու համար ժամանակի սղությյամբ և մշտական գնդակոծություններով»,- նշում է աղբյուրը: