ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տաթևիկ Ռևազյանին Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Տաթևիկ Ռևազյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ Ռևազյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ եկել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալու ժամանակը: