Գյուղական համայնքների բնակիչները, որոնք ունեն մինչև 3 հեկտար հող, կարող են դառնալ Սեզոնային զբաղվածության պետական ծրագրի շահառու՝ ներգրավվելով գյուղատնտեսական աշխատանքներում:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) - Վճարվում է օրական 4000 դրամ՝ ներառյալ հարկեր, և հնարավորություն՝ գյուղատնտեսական տեխնիկան օգտագործելու. պետությունը տրամադրում է 5000 դրամ գումար օրական: Մի շահառուին կարող է տրամադրվել 50 000-350 000 դրամ՝ կախված՝ թե ինչպիսի աշխատանքներ են նախատեսվում:
Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր: Կան պարտադիր այլ պահանջներ, օրինակ՝ շահառուն, որպես գործազուրկ, պետք է հաշվառված լինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:
Ռուբեն Սարգսյան - Եթե մարդը նպաստառու է, եթե ունի հաշմանդամություն ունեցող անձ, եթե գործազուրկ է, այդ առաջնահերթություններով ցուցակը մեզ տրամադրում են մարզպետարանները, մենք նայում ենք՝ համապատասխան են թե չէ, ու կնքում ենք պայմանագրերը:
Ծրագրի նպատակը սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելն է: Փոխնախարարը շեշտում է՝ ծրագրի մասնակիցները նպաստից կամ պետական այլ օժանդակությունից չեն զրկվի:
Ռուբեն Սարգսյան - Ընտանեկան որևէ օժանդակությունից զրկվելու որևէ հիմք չի հանդիսանում տվյալ եկամուտը, քանի որ սեզոնային զբաղվածության է: 2018-ին վարչապետի հանձնարարությամբ վերանայվեց այդ որոշումը, որ եկամուտ չհամարվի:
Նախորդ տարի նախատեսված էր 6-7 ամսվա ընթացքում 755 շահառուի աջակցություն տրամադրել, տրամադրվել է 1076-ին:
Ռուբեն Սարգսյան - էս տարի նախատեսում ենք 716, բայց կարծում եմ՝ չենք սահմանափակվելու. եթե պահանջարկն ավելի մեծ լինի, ավելի շատ կանենք:
Բացի սեզոնային զբաղվածության ապահովումից՝ ծրագիրը կմոտիվացնի գյուղացիներին՝ օգտագործել չմշակվող հողատարածքները՝ նշում է փոխնախարարը: