Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Ծովագյուղի մարզադաշտում ներկա է եղել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք:
Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն: