Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ըստ զորավարժության սցենարի` գնահատվել է մարտավարական իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ մարտի նախապատրաստման, պլանավորման և ղեկավարման ուղղությամբ։
Ստուգվել են հրամանատարների՝ մարտական իրավիճակում որոշումների կայացման, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման կարողությունները։