Հունիսի 15-ին Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։
Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։