Թուրքիան բանակցություններ է վարում 10 երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ՝ գյուղատնտեսական արտադրության նպատակով հողեր վարձակալելու համար։
Այդ տարածքներում նախատեսվում է աճեցնել այն բույսերը, որոնց արտադրությունը բուն Թուրքիայի տարածքում անհնար է բնակլիմայական կամ այլ պատճառներով։
Hurriyet թերթը գրում է, որ բացի Ուկրաինայից՝ թուրքական իշխանություններն այդ հարցում բանակցում են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի պետությունների հետ։
Թուրքական կողմն ակնկալում է արտասահմանում աճեցնել արևածաղիկ, եգիպտացորեն, բամբակ, շաքարեղեգ, երեքնուկ, արքայախնձոր, մանգո և ավոկադո։ Արտադրանքի մեծ մասը կարտահանվի, նախագծերը կիրականացնի մասնավոր հատվածը։
Ըստ թերթի՝ համապատասխան հարցը քննարկվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Լատինական Ամերիկայի երկիրն առաջարկել է վարձակալությամբ տրամադրել 400 հազար հեկտար հողատարածք։
«Արտադրեք 100 կգ ցորեն, 70-ը ձեզ վերցրեք, 30-ը թողեք, մեզ դա բավական է»,- ասել է Վենեսուելայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը: