ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Կատարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ, Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև
կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:
Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր: