ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Կատարի Հայր էմիրի հետ: Նիկոլ Փաշինյանը Համադ բին Խալիֆա Ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական գործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ծառայությունների համար:
Հայր էմիրն ընդգծել է, որ շարունակելու է առավել ջանքեր գործադրել երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Կարևորվել է ինտենսիվ կապերի պահպանումը հայ-կատարական գործակցությունն ընդլայնելու համար:
Մանրամասները` տեսանյութում: