ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը:
Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: