ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-11, Մարտունի - Վարդենիս - ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+900 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Գեղարքունիքի մարզով անցնող 5.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Այս պահին որոշ հատվածներում կատարվում են հողային պաստառի քանդման և նոր հողային պաստառի տեղադրման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է մայթերի կառուցում, ճանապարհի կահավորում, ինչպես նաև այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ։