Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հովտային և նախալեռնային շրջաններում պտղատու և խաղողի այգիներում կատարվել են հերթական վեգետացիոն ոռոգում, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ, լեռնային շրջաններում՝ փխրեցում, բուկլից։
Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։
Լոռու մարզում դիտված կարկուտը վնաս է հասցրել մշակաբույսերին։