ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն ՀԾԿՀ, էներգետիկ համակարգի ընկերությունների և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են շուկայի ազատականացման ընթացքը, ի հայտ եկած խնդիրները։
Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Նախարարը գոհունակություն է հայտնել շուկայի կառավարման ծրագրի մեկնարկը սահուն կազմակերպելու կապակցությամբ։
Նախարարը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում, ի հայտ եկած խնդիրներին տալ օպերատիվ լուծումներ։