Հունիսի 14-ն Արյան դոնորների համաշխարհային օրն է՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արյան դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։
Սա ևս մեկ հնարավորություն է`
-
շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար.
-
ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը.
-
բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը.
-
խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմինը, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։
Միջոցառումներ են տեղի ունենալու նաև մարզերում գործող արյան փոխներարկման կայաններում (Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Գորիս)։