Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն երեքշաբթի ասել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բոլոր դիվանագիտական առաքելություններին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ հաուբիցներ և զրահամեքենաներ, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ նահանջող ուկրաինացի ազգայնականները ավելի շատ են մարտի դաշտում թողնում Արևմուտքից մատակարարվող զենքերը, հատկապես՝ NLAW և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։
«Աշխարհում Ուկրաինայի բոլոր դեսպաններն այժմ կենտրոնացած են մի խնդրի վրա, որը նախագահը հանձնարարել է մեզ՝ ստանալ զենք, զինամթերք, հաուբիցներ և զրահամեքենաներ»,- ասել է Միրոշնիչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
Անվտանգության բելգիացի փորձագետ Պիեռ Անրոն հայտարարել է, որ ծանր սպառազինության պաշարները, որոնք ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները մատակարարում են Ուկրաինային, սպառվում են: