Reuters-ը որպես Եվրամիությունում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավոր պատճառ է նշել Իտալիայի և Հունգարիայի՝ Ուկրաինայի խնդրի արագ կարգավորման կոչը:
Անանուն պաշտոնյաներն ու դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ ԵՄ-ում տարաձայնություն կա Մոսկվայի հետ հետագա գործողությունների հարցով: Պառակտման պատճառը Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների բացասական հետևանքներն են իրենց տնտեսությունների վրա:
Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների շարունակմանը կողմ են Բալթյան երկրները ու Լեհաստանը։ Reuters-ը տեղեկացնում է, որ տարաձայնությունները կարող են ավելի ակնհայտ դառնալ, քանի որ պատժամիջոցներն ու ռազմական գործողություններն իրենց ազդեցությունն են թողնում համաշխարհային տնտեսության վրա, ինչն իր հերթին կարող է հանգեցնել դժգոհությունների այս պետությունների ներսում:
Ավելի վաղ New York Times-ի փորձագետները հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նավթային էմբարգոյի աստիճանական ներդրումը կազդի աշխարհի երկրների մեծ մասի վրա, այդ թվում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի։