ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում վերահսկողություն է իրականացնել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ 2022 թ. մայիսի 25-27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, 49 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություն։