Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը պառակտեց ՆԱՏՕ-ն և բացահայտեց նրա խնդիրները: Այդ մասին գրել է Foreign Policy-ի ամերիկյան հրատարակությունը։ Միացյալ Նահանգները տեսավ, որ 30 անդամից բաղկացած Հյուսիսատլանտյան դաշինքը չափազանց մեծ է:
«Ռազմական տեսանկյունից կարևոր են միայն մի քանի երկիր, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, սակայն քաղաքական տեսակետից նույնիսկ փոքր Լյուքսեմբուրգն ու Իսլանդիան ունեն ձայնի իրավունք»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։
Ըստ Guardian-ի, «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ ունի խոսքի հավասար իրավունք, մինչդեռ նրանք անհեթեթ անհավասար են ռազմական հզորության առումով, խանգարում են արագ և համարձակ որոշումների կայացմանը»:
Պարբերականը նաև մատնանշել է դաշինքի երկրների կախվածությունը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամների սպառազինության համակարգերի փոխգործունակության բացակայությունը։
Հոդվածների հեղինակները ՆԱՏՕ-ն անվանել են հնացած և միասնությունը կորցրած։
Guardian-ը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո ՆԱՏՕ-ի պաշտպանական «վահանում» ի հայտ եկան թուլություններ ու պառակտումներ։
Ըստ նյութի հեղինակի՝ պարզվել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի քիչ համախմբված կազմակերպություն է, քան նախկինում ենթադրվում էր։ Եվրոպական մի շարք երկրներ փորձում են խուսափել Կիևի նկատմամբ պարտավորություններից, որոնք կարող են զայրացնել Մոսկվային։
Եթե Ուկրաինայում մարտերը երկարաձգվեն, ՆԱՏՕ-ի խոցելիությունները կշարունակեն ի հայտ գալ և սպառնալ կազմակերպությանը՝ ասել է դիտորդը: