Հունիսի 12-ին, ժամը 20:37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Բազարչա» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Արխաշանա» կոչվող տարածքում UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ․ Ա․-ն (ծնված 1954 թ.), Գ․ Խ․-ն (ծնված 1968 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել են Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն։ Կ․ Ա․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել է Վայքի ԲՄ, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ․ Մ․-ի (ծնված 1968 թ.) դին, իսկ Հ․ Մ․-ին (ծնված 1948 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: