Դոնեցկի կենտրոնի հրետակոծության զոհերի թիվը հասել է հինգի։ Նման տվյալներ է հաղորդում «Իզվեստիա» լրատվականի թղթակիցը։
Ավելի վաղ ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր երեք զոհի և չորս վիրավորի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորվել է 13 քաղաքացի:
Դոնեցկի կենտրոնը գնդակոծել են Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» համազարկային հրթիռային համակարգից: