Հունիսի 14-16-ը հանրապետության շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ը՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: